Այս ուղեցույցը նախատեսված է ծառայելու որպես ուսուցողական նյութ AGREEN նախագծի շրջանակում իրականացվող «Ձեռնարկչություն հանուն Սեւծովյան ավազանում կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության» թեմայով վերապատրաստման դասընթացի ունկնդիրների համար։
Դասընթացը մշակվել է Անդրսահմանային դաշինք հանուն Սեւծովյան ավազանում կլիմային ուղղված խելացի եւ կանաչ գյուղատնտեսության (AGREEN) նախագծի շրջանակում, ելից համարը՝ BSB 1135, որը ֆինանսավորվում է Անդրսահմանային փոխգործակցության համատեղ գործառնական ծրագրից՝ Եւրոպական հարեւանության «Սեւծովյան ավազան 2014-2020» գործիքի՝ «Անդրսահմանային հնարավորությունների մեծացում առեւտրի եւ գյուղատնտեսության ու հարակից ոլորտների արդիականացման համար» Առաջնահերթություն 1․2-ի շրջանակում եւ նախատեսված է երիտասարդ ֆերմերների, մասնագետների եւ միջնակարգ կամ միջնակարգ մասնագիտական մակարդակում գյուղատնտեսության ու կլիմայագիտության ոլորտներում ֆորմալ կրթություն ստացող ուսանողների համար։
Վերապատրաստման դասընթացի ընդհանուր նպատակն է աջակցել, որակավորել եւ խթանել երիտասարդ ձեռներեցներին՝ ներգրավվելու հարակայուն գյուղատնտեսության եւ օրգանական գյուղատնտեսության ոլորտներում եւ բարելավել երիտասարդ ձեռներեցների ու ֆերմերների կարողականությունը՝ առանց կտրելու արտադրությունից։
Ներկա դասընթացը կազմված է այնպես, որ համապատասխանի խառը շարժունության եղանակին եւ կարելի է հրամցնել հեռավար կամ խառը ուսուցման ձեւաչափերով։ Դասընթացի կառուցվածքը կազմված է ուսուցողական 6 միավորներից (մոդուլներից), որոնք ներկայացված են հաջորդող գլուխներում։
Վերապատրաստման դասընթացի առցանց տարբերակը (ներառյալ այս ձեռնարկը եւ ուսուցման բովանդակությունը) անգլերենով եւ բոլոր գործընկեր երկրների լեզուներով (բուլղարերեն, ռումիներեն, վրացերեն, հայերեն, թուրքերեն եւ հունարեն) առկա է նախագծի համացանցային հարթակի էլեկտրոնային ուսուցման բաժնում․ https://agreen-platform.com։